Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկն աջակցում է կիբեռանվտանգության ուժեղացմանը Հայաստանում
2025-06-30

Արդեն երկրորդ անգամ Ակբա բանկի մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է Bug Bounty կիբեռանվտանգության մրցույթը։ Նպատակը բանկերի և պետական հատվածում աշխատող տեխնոլոգիական ընկերությունների թվային հարթակներում խոցելիությունների ու բացթողումների հայտնաբերումն է և շտկումը։

Ակբան բանկային համակարգում առաջինն էր, որը նախորդ տարի տրամադրեց իր acba digital հարթակը նման փորձարկման համար։ Այս քայլով Ակբան ևս մեկ անգամ վերահաստատել է acba digital համակարգի պաշտպանվածության բարձր մակարդակը։ Իսկ այս տարի Ակբա բանկը մրցույթին մասնակցում էր կիբեռանվտանգության հարձակողական թիմով՝ փորձելով բացահայտել գործընկերների համակարգերի խոցելիությունները։

«Տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են և բնականաբար պետք է զգոն լինենք, որովհետև հետևանքները կարող են շատ կրիտիկական լինել։ Ակբան միակ ֆինանսական կառույցն է Հայաստանում, որ սերտիֆիկացվել է ISO 27701 անձնական տվյալների կառավարման հավաստագրով, որը ևս վկայում է, թե բանկը ինչպիսի ուշադրություն է դարձնում հաճախորդների տվյալների պաշտպանությանն ու ինչ տեխնոլոգիական լուծումներ է օգտագործում այդ պաշտպանության համար»,- նշել է Ակբա բանկի տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության տնօրեն Վաղարշակ Իսկանդարյանը։

«Այն խոցելիությունները, որոնք գտնում են այս մարդիկ այստեղ, գտնում են նաև մեր ոխերիմ հարևանները։ Եվ եթե նրանք այդ ամենը փնտրում են նրա համար, որ մեզ վնաս հասցնեն, ապա մեր այս գործողությունները միտված են դրանք բացառելուն։ Սա պաշտպանական գործողություն է՝ ամենաէֆեկտիվ պաշտպանական գործողություններից մեկը, որ կարելի է պատկերացնել»,– նշել է Bug Bounty մրցույթի ժյուրիի ադմիրալ Ռուբեն Մուրադյանը։

«Այս տարիների ընթացքում Ակբա բանկը եղել է մեզ հետ, օգնել ու աջակցել է CyberGEN-ին՝ Հայաստան հրավիրելով տարբեր մասնագետների, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքներով կիսվել մեզ հետ։ Մեզ համար կարևոր է գիտելիքային աջակցությունը»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։


Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 30.06.2025 12:58