Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Կիբեռանվտանգության մրցույթում Ակբան բանկը լավագույնն է ճանաչվել
2025-06-30

Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթն ավարտվեց Bug Bounty մրցույթի ամփոփմամբ, որտեղ Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը լավագույնը ճանաչվեց։

Մրցույթի ընթացքում Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը ամենաշատն է խոցելիություններ հայտնաբերել գործընկեր կազմակերպությունների թվային հարթակներում։

«Միջոցառման արդյունքում մեր թիմի կողմից հայտնաբերվել են խոցելիություններ, որոնց վերացումից հետո մեր գործընկերների բանկային հավելվածները կլինեն ավելի պաշտպանված: Կիբեռանվտանգության ոլորտում սա համակարգային խնդիր է, և յուրաքանչյուրի խոցելիությունն ազդում է բոլորիս վրա։ Սրանով մենք բարձրացնում ենք բանկային համակարգի անվտանգությունը»,- նշել է Ակբա բանկի տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության տնօրեն Վաղարշակ Իսկանդարյանը։

«Երկրորդ տարին է, որ նման միջոցառում ենք անցկացնում, բայց այս տարվա թիմերը շատ ուժեղ էին։ Առաջին տեղը գրավեց Ակբա բանկի թիմը։ Նախորդ տարի Ակբա բանկի թիմը մասնակցում էր որպես «թիրախ» կազմակերպություն ու մասնագետներին հորդորում էր, որ ստուգեն իր համակարգը, փորձեն գտնել խոցելիություններ, որոնց գտնելու դեպքում բանկը խոստանում էր խրախուսել, իսկ արդյունքում բանկը ավելի կուժեղանար»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։

«Ես կողմ եմ արդյունքներով գնահատելուն. առաջին տեղը զբաղեցրել է Ակբա բանկը, երկրորդը՝ Krisp-ի թիմն է, իսկ երրորդը՝ Կենտրոնական բանկի թիմը»,- նշել է Bug Bounty մրցույթի ժյուրիի ադմիրալ Ռուբեն Մուրադյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 30.06.2025 15:21