Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Հայաստանում անցկացվել է Bug Bounty մրցույթը
2024-06-06

Հիսունից ավելի կիբեռանտվանգության մասնագետի մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է Bug Bounty մրցույթը։

Մրցույթի նպատակը պետական հատվածի թվային համակարգի և acba digital-ի խոցելիությունների հայտնաբերումն ու կիբեռ և ֆինանսական հանցագործությունների կանխումն է։

«Մեր հաքերները փորձում են գտնել թերություններ մեր acba digital հավելվածում։ Նրանք պետք է գտնեն այն խոցելիությունները, որը մենք մինչ այս պահը չենք բացահայտել. դա միայն կբարելավի մեր համակարգի անվտանգությունը»,- նշել է Ակբա բանկի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Վաղարշակ Իսկանդարյանը։

«Մինչև մրցույթը սկսելը, մենք սահմանել ենք «չի կարելիներ», որոնցով պետք է առաջնորդվեն մասնակիցները: Նպատակն այն է, որ այն խոցելիությունները, որոնք 24/7 փնտրում են թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական հաքերները, թե՛ պարզապես տարբեր վարձկաններ, գտնենք և շտկենք դրանք։ Մասնակիցների համար սա նաև գումար աշխատելու ու փորձը բարելավելու միջոց է»,- նշել է Bug Bounty մրցույթի կիբեռանվտանգության մրցավար Ռուբեն Մուրադյանը։

Մրցույթի ավարտին մասնակիցները acba digital համակարգում չեն գտել խոցելիություններ, որոնք կարող են վտանգել հաճախորդների տվյալները։

Bug Bounty մրցույթի ընթացքում խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 01.07.2024 14:29