Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Բանկի թվով 56-րդ «Տերյան» մասնաճյուղն այսուհետ պատրաստ է սպասարկել Ձեզ
2015-06-01

Բանկը գործարկել է թվով 56-րդ՝ «Տերյան» մասնաճյուղը: Մասնաճյուղը գտնվում է Սայաթ-Նովա 7 հասցեում:

«Տերյան» մասնաճյուղի գործարկումը Բանկի կողմից նախաձեռնված և անընդհատ իրականցվող մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է: Այս մասնաճյուղը հանդիսանում է այս տարի բանկի կողմից Երևան քաղաքում գործարկված մասնաճյուղերից երկրորդը, իսկ Հայաստանում բացված մասնաճյուղերից՝ չորրորդը: Այս տարի Բանկն ակնկալում է բացել ևս երկու մասնաճյուղ մարզերում:

Մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար:

Նորաբաց մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան շուրջօրյա կատարել գործարքներ՝ կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, Orange, VivaCell, Beeline): Ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում:

Բանկի բոլոր կանխիկի ընդունման տերմինալներով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:

Ս.թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ Բանկի նորաբաց «Տերյան» մասնաճյուղում հաճախորդները կստանան վարկեր և վարկային գծեր 1%-ից ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու դեպքում գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիներն էլ կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից:

«Տերյան» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն Բանկում գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.08.2015 10:09
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am