
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-12-30 17:20
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-12-30 17:20
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-12-30 17:20
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-12-30 17:20
վերջին թարմացումը 2025-12-30 17:20 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկի կիբեռանվտանգության թիմը ArmSec 2025-ի շրջանակում ներկայացրել է ցանցային սպառնալիքներից և զեղծարարություններից թվային միջավայրը պաշտպանելու իր լուծումները։
Ակբա բանկի առաջարկած լուծումների շնորհիվ հնարավոր է մի քանի անգամ բարձրացնել մոբայլ հավելվածների անվտանգության մակարդակը՝ պաշտպանելով դրանք նույնիսկ ամենատարածված կիբեռհանցագործություններից։
«Շատ տարածված է զեղծարարության այն տեսակը, որով զեղծարարները զանգում են հաճախորդին, ներկայանում օպերատորի անունից և վնասակիր ֆայլ ուղարկում։ Տվյալ լուծումը, որը ներկայացնում է Ակբա բանկը, կարողանում է ավտոմատ կերպով հայտնաբերել և կանխարգելել տվյալ ֆայլը, ինչպես նաև կանխել հետագա ֆինանսական զեղծարարություններն ու կորուստները»,- նշել է Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմ լիդեր Տիգրան Ավանեսյանը։
«Այստեղ մեր նպատակն է ներկայացնել այն մեթոդները, որոնք կօգնեն այլ կազմակերպություններին ևս կանխարգելել այն հարձակումները, որոնք տեղի են ունենում մատակարարների շղթաների միջոցով։ Մեր գործընկերները կարող են վստահ լինել, որ նրանք պաշտպանված են։ Մեր տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել ժամանակակից թվային հարձակումներին և մարտահրավերներին»,- նշել է Ակբա բանկի կիբեռպատահարների հակազդման և կանխարգելման թիմ լիդեր Լևոն Իսաջանյանը։
«Արհեստական բանականությունը մեր համակարգի համար շատ խնդիրներ է առաջացնում. հիմա արհեստական բանականությունը կարողանում է շատ լավ ծրագրեր գրել, որոնք վնասում են համակարգը։ Մեր թիմը մշտապես հետևում է տեխնոլոգիայի աճին ու զուգահեռ զարգացնում իր պաշտպանության մեթոդները»,- նշել է Ակբա բանկի կիբեռանվտանգության պաշտպանողական թիմի մասնագետ Արտյոմ Արսենյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 10.12.2025 17:53
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





