Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Կկայանա «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը
2022-12-08

Հայաստանում ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի և դիզայնի նկատմամբ հետաքրքրության զարգացման, ինչպես նաև ճարտարագիտական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դեկտեմբերի 11-ին Հայաստանում կանցկացնի «ԱրմՌոբոտիքս 2022» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 14-րդ առաջնությունը: Առաջնության անցկացման հովանավորը նաև Ակբա բանկն է:

Մրցույթի շրջանակում ռոբոտաշինության և ծրագրավորման իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները կցուցադրեն 3 տարբեր խմբերի բաժանված թիմերը՝ դպրոցահասակների թիմերը (10-17տ.), սկսնակ ընկերությունների թիմերն ու մասնագիտացած ընկերությունները:

Թիմերի ստեղծած ռոբոտները մրցույթի ընթացքում կլուծեն ագրոոլորտին վերաբերող խնդիրներ՝ բերքի հավաքումից մինչև սերմերի տնկում, այգիների ու բույսերի ոռոգումից մինչև կենդանիների կերակրում: Ռոբոտները նաև կկատարեն տնտեսության մշտադիտարկում, ստացվող տվյալների վերլուծություն:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 09.12.2022 16:06
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am