Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Արմբերրի․ «անապատում» ստեղծված իննովացիոն օազիս
2020-05-27

«Արմբերրի» ընկերությունը 5 տարի առաջ Կոտայքի մարզի Զորավան համայնքում մեկնարկեց օրգանական մոշի և ազնվամորու մշակումը։ Ընկերությունն «անապատում» ստեղծել է իսկական օազիս: «Արմբերրի»-ն ստեղծել է նորարար և օրգանական գյուղատնտեսության էկոհամակարգ։

«Հայաստանում գյուղատնտեսությունն այն փուլում է, որ տարբեր բաներ կարող ես փորձել: Դժվարություններ շատ են լինում, բայց երբ անում ես մի բան, որը ստացվում է, բավականին ոգևորիչ է: Հետագայում պլանավորում ենք ֆերմերների հետ համագործակցել ու այս ուղղությամբ աշխատում ենք նաև ԱԿԲԱ բանկի հետ: Հիմա համատեղ ծրագիր ենք մշակում, որպեսզի կարողանանք ֆերմերներին ներգրավել ու նրանց տրամադրել տեխնոլոգիա ու տնկիներ, որը նրանք կմշակեն ու վերջնական արդյունքը նորից հետ կտան մեզ, իսկ մենք արդեն մեր փաթեթավորմամբ կարտահանենք: Բերքը պահելու համար մեր բանկի՝ ԱԿԲԱ-ի միջոցով նաև սառնարան ենք ձեռք բերել, որը շատ հարմար է օգտագործման համար: Ցանկանում ենք լինել այնպիսի հաջողված ընկերություն, որ Հայաստանը ներկայացնելուց կարողանան ասել «Արմբերրի»-ն էլ է հայկական ու մեր հաջողված մոդելը կիրառվի նաև տարածաշրջանում»,- նշում է «Արմբերրի» ընկերության գործադիր տնօրեն Հարություն Փախչանյանը:

«Արմբերրի»-ն արտադրում է սերտիֆիկացված օրգանիկ բերք: Օրգանական սերտիֆիկացում ստանալու հարցում օգնել են գործընկերները՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ու Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU):


Մանրամասն՝ տեսանյութում:


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 27.05.2020 15:06