Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Apple Pay-ը հասանելի է Ակբա բանկի հաճախորդներին
2022-01-18

Երևան, 18.01.2022թ.: Ակբա բանկի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը նրանց կօգնի խուսափել իրենց վճարային քարտն այլ անձանց հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար շրջանառելուց (յուրաքանչյուր գործարքի անվտանգության համար օգտագործվում է iPhone-ի ներուժը): Անհպում վճարում կատարելու համար բավական է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին:


Apple Pay-ի միջոցով իրականացված յուրաքանչյուր վճարում ապահովված է հուսալի պաշտպանությամբ, քանի որ այն վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաև մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել մթերային խանութներում, դեղատներում, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ խանութներում և շատ այլ վայրերում:


Apple Pay-ը կարելի է նաև օգտագործել iPhone-ով, iPad-ով և Mac-ով՝ Safari-ում հասանելի հավելվածներում կամ կայքերում ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Apple Pay-ը, ի թիվս այլի, հեշտացնում է սննդամթերքի առաքման, առցանց գնումների, փոխադրման և կայանման համար վճարումները:


Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար: Անվտանգությունն ու գաղտնիությունը առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ոչ սարքում, ոչ էլ Apple-ի սերվերներում: Փոխարենը, սարքը ստանում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում և պահվում է վերջինիս Secure Element հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:


Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանին և հետևել ցուցումներին՝ Ակբա բանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք Ակբա բանկն առաջարկում է իր քարտապաններին:


Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ

Ակբա բանկի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ

Ակբա բանկի մասին

Ակբա բանկը հիմնադրվել է 1996 թվականին: Ակբա բանկը Հայաստանի առաջատար ֆինանսական կառույցներից մեկն է, որն իր հաճախորդներին տրամադրում է բանկային բազմաթիվ ծառայություններ: Բանկը թողարկում եւ սպասարկում է VISA եւ MasterCard միջազգային, ինչպես նաեւ տեղական ArCa վճարային քարտեր: Ակբա բանկը նաեւ American Express վճարային համակարգի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է Հայաստանում, սպասարկում է JCB ճապոնական միջազգային քարտեր: Acba digital օնլայն հարթակի եւ հավելվածի միջոցով բանկը հնարավորություն է ընձեռում անվճար կառավարել հաշիվներն առանց բանկ այցելելու՝ աշխարհի ցանկացած կետից: Ակբա բանկն ունի 63 մասնաճյուղ, որոնցից 19-ը՝ Երեւանում, մնացածը` Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաեւ շուրջ 180 բանկոմատ Հայաստանի ամբողջ տարածքում:

Բանկն ունի շուրջ 1 500 աշխատակից:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 17.01.2022 19:07
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am