Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Հայաստանում գործարկվել է American Express նոր կայքը
2016-11-16


Այսօր Հայաստանում գործարկվել է www.americanexpress.am American Express նոր կայքը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է Հայաստանում American Express ընկերության բացառիկ գործընկերը, և նոր կայքը մշակվել է ընկերությունների համատեղ ուժերով: Կայքը կառուցված է American Express-ի կողմից ներկայումս մի շարք Եվրոպական երկրներում արդեն կիրառվող առաջադեմ պլատֆորմի վրա և փոխարինում է նախորդ կայքին, որը հասանելի էր միևնույն հասցեով:

Նոր կայքն ավելի արդիական է՝ շնորհիվ Հայաստանում թողարկվող American Express քարտերի առավելությունների և հնարավորությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության առավել պարզ ներկայացման: Կայքում այցելուները կարող են ծանոթանալ գործող American Express քարտերին՝ համեմատել դրանց տարբեր առավելությունները: Բացի այդ, այցելուները կարող են դիմել American Express քարտերի ձեռքբերման համար՝ առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու՝ լրացնելով քարտի պատվիրման առցանց հայտը:

Գործող American Express Քարտատերերը նույնպես կգտնեն օգտակար տեղեկատվություն նոր կայքում, քանի որ այն նաև համալրված է քարտերի պարգևատրումների ծրագրերի և ապահովագրական ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությամբ, քարտերին առնչվող կարևոր ֆինանսական տվյալներով, ինչպես նաև American Express Քարտատերերի համար հասանելի բազում հատուկ առաջարկներով:

Նոր կայքը մշակելիս հաշվի են առնվել նաև առևտրի և սպասարկման կետերի կարիքները: Այն պարունակում է տեղեկատվություն American Express քարտերը որպես վճարման միջոց ընդունելու առավելությունների վերաբերյալ, և այն առևտրի և սպասարկման կետերը, որոնք ցանկանում են սկսել սպասարկել American Express քարտեր, կարող են առցանց դիմել տվյալ ծառայությունն ակտիվացնելու համար:

“Մենք ուրախ ենք Հայաստանում գործարկել American Express-ի նոր կայքը` մանրակրկիտ պլանավորման և մշակման աշխատանքների ավարտից հետո: Նոր դիզայնը պարզ է, հարմար է օգտագործման համար և թույլ է տալիս գործող և ապագա American Express Քարտատերերին, ինչպես նաև առևտրի և սպասարկման կետերին դյուրին եղանակով գտնել այն տեղեկատվությունը, որը նրանք փնտրում են”,- ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հակոբ Անդրեասյանը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 31.03.2023 15:10
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am