Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Երևանում Ակբա բանկը նոր մասնաճյուղ է գործարկել
2024-07-01

Ակբա բանկը գործարկել է նոր՝ «Աջափնյակ» մասնաճյուղը, որտեղ հաճախորդներին կտրամադրվեն Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը։

Մասնաճյուղը կգործի Ֆուչիկի փողոց 1/1 շենք, 300 հասցեում։

Բացման կապակցությամբ Ակբա բանկի «Աջափնյակ» մասնաճյուղում մինչև ս.թ. հուլիսի 3-ը հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար.

Ֆիզիկական անձ հաճախորդների համար՝

  • Mastercard Standard անվճար քարտ՝ քարտի ժամկետի ամբողջ ընթացքի համար,
  • 50% զեղչ՝ American Express Blue քարտի ժամկետի ամբողջ ընթացքի համար,
  • 50% զեղչ՝ Visa Signature քարտի առաջին տարվա սպասարկման համար։

Իրավաբանական անձ հաճախորդների համար՝

  • Visa Business քարտ՝ առանց առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի։


Հատուկ առաջարկներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ
այստեղ։

Բանկի «Աջափնյակ» մասնաճյուղը երկուշաբթի և երեքշաբթի օրերին աշխատելու է ժամը 09:30-18:00-ն, իսկ չորեքշաբթիից ուրբաթ օրերին՝ 09:30-17:30-ն ընկած ժամանակահատվածում (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30):

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 18.07.2024 14:11