|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում է ավելի քան 225.000 մարդ, սակայն կլիմայի փոփոխության հետևանքները լուրջ մարտահրավերներ են ստեղծում՝ ջրի պակաս, երաշտ, կարկտահարություններ։
Կլիմայական ռիսկերի հաղթահարման խնդիրների շուրջ Ասիական զարգացման բանկը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պանելային քննարկում են կազմակերպել՝ ֆինանսական հաստատությունների, ֆերմերների ու փորձագետների մասնակցությամբ՝ հնարավոր արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։
Հայաստանում ինտենսիվ այգեգործությունը կլիմայական հարմարվողականությանը հասնելու առաջնային ուղղություններից մեկն է։ Ակբա բանկի աջակցությամբ Հայաստանում վերջին տարիներին տնկվել է շուրջ 1244 հեկտար ինտենսիվ այգի, ներդրվել են ժամանակակից ոռոգման համակարգեր ու կարկտապաշտպան ցանցեր։ Բանկը այս առումով միայն 5 տարում ներդրել է շուրջ 18 միլիարդ ՀՀ դրամը։
«Մենք կարևորում ենք կլիմայական փոփոխություններին գյուղոլորտը հարմարեցնելու բոլոր ծրագրերը։ Այս առումով այժմ այլընտրանք չունեն կարկտապաշտպան ցանցերը, կաթիլային ոռոգման համակարգերը, տնտեսություններին կից կառուցվող հատուկ լճերը, որոնցից օգտվում են կաթիլային ոռոգման համակարգերը: Եվ մենք խորհուրդ ենք տալիս մեր հաճախորդներին, որ այդ համակարգերի ներդրումները կարևոր են և իզուր չեն: Մի քանի տարի առաջ, մինչև այս ծրագրերը, մենք մեր առաջ խնդիր էինք դրել, որպեսզի գյուղատնտեսությունը դարձնենք այնպիսի բիզնես, որ գյուղատնտեսությամբ զբաղվեն ոչ միայն գյուղական բնակավայրերի մարդիկ, այլև քաղաքում ապրողները գնան ու գյուղատնտեսություն ծավալեն մարզերում»,- նշել է Ակբա բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։
«Մենք քննարկումներ ենք ունենում մշակվող հողատարածքները սպասարկելու և ջրով ապահովելու շուրջ: Եթե բոլորը չսկսեն կիրառել ջրախնայող տեխնոլոգիաներ, նույնիսկ այն ֆերմերները, ովքեր երբևէ ջրի խնդիր չեն ունեցել, մենք բոլորս ենք ձախողելու»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«Մենք տեսնում ենք Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքները, ինչը բարձր ռիսկեր է առաջացնում: Միաժամանակ, ջրի աճող պահանջարկը թե՛ շրջակա միջավայրի, թե՛ խմելու ջրի համար, նույնպես ազդում են, թե ինչպես պետք է երկիրը կառավարի իր ռեսուրսները։ Միևնույն ժամանակ, Հայաստանը հսկայական ներուժ ունի դառնալու տարածաշրջանի ամենամեծ գյուղմթերք արտադրողներից մեկը։ Հայկական դեղձն ու ծիրանը չափազանց համեղ են և երկիրն ունի պոտենցիալ վերջիններս միջազգային բրենդ դարձնելու համար: Ասիական զարգացման բանկը պատրաստ է իր աջակցությունը տրամադրել, որպեսզի նման արտադրանքները միջազգային բրենդավորում և ճանաչում ստանան»,- նշել է ԱԶԲ գյուղատնտեսության, պարենի, բնության և գյուղական համայնքների զարգացման ոլորտի տնօրեն Յասմին Սիդիքը։
Մանրամասն՝ տեսանյութում։