
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 09:11
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 09:11
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 09:11
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-11-06 09:11
վերջին թարմացումը 2025-11-06 09:11 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ինչպիսի՞ն կլինի Հայաստանում խելացի և նորարար գյուղատնտեսությունը մոտ ապագայում։ Ակբա բանկի գլխավոր գործընկերությամբ իրականացվող Sevan AgriTech Summit-ում նորարարությունը հանդիպում է գյուղատնտեսության ներկա փորձին՝ ձևավորելով համատեղ լուծումներ ապագայի համար։ Գյուղոլորտի զարգացմամբ հետաքրքված ստարտափերների հետ այս հարթակում քննարկվել են ոլորտի կարևորագույն մարտահրավերները՝ կլիմայի փոփոխությունից մինչև ֆերմերների երիտասարդացում, և մատնանշվել են լուծման հնարավոր ուղիներ։
Ակբա բանկը, լինելով Հայաստանի գյուղոլորտի ֆինանսավորման առաջատարը, ներկայացրել է իր թվային գործիքակազմը, ֆինանսավորման հնարավորություններն ու ծրագրերը, որոնք թույլ են տալիս գյուղատնտեսությամբ զբաղվողներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից, ունենալ հավասար պայմաններ և մուտք դեպի նորարար լուծումներ։
«Ակբան էլ 30 տարի առաջ եղել է ստարտափ։ Այն ժամանակ մեր ստարտափը ընդամենը գաղափար էր, իսկ այսօր Ակբան Հայաստանի առաջատար ու կայուն ֆինանսական կառույցներից մեկն է և կարևոր դեր ունի ոչ միայն երկրի գյուղոլորտի ֆինանսավորման, այլ նաև բուն տնտեսության զարգացման գործում։ Երիտասարդների համար կնշեմ՝ ոգեշնչվե՛ք լավ օրինակներով, առա՛ջ գնացեք և իմացեք, որ աջակցելու ենք այն մարդկանց, ովքեր ուզում են զբաղվել գյուղատնտեսությամբ»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
Sevan AgriTech Summit-ում հատուկ անդրադարձ է կատարվել նաև կրթությանն ու երիտասարդ մասնագետների ներգրավման հնարավորություններին։ Ֆրանսիական Crédit Agricole խմբի IFCAM համալսարանի գլխավոր տնօրեն Գիյոմ Լեֆևրը նշում է, որ փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ է ներդրում կատարել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու գյուղատնտեսների կրթության մեջ, իսկ Ակբա բանկը կարող է առանցքային դեր ունենալ՝ կապ ստեղծելով սերունդների միջև։
«Այսօր առնչվում ենք փոփոխվող աշխարհին, որը մարտահրավերներ է բերում տնտեսության բոլոր ճյուղերի համար ամբողջ աշխարհում։ Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելու համար կարևոր դեր ունեն թվային լուծումները, որոնք կօգնեն գյուղատնտեսներին ավելի ճիշտ կառավարել իրենց տնտեսությունները»,- նշել է Ակբա բանկի մասնաճյուղերի կառավարման վարչության ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 08.08.2025 15:49
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





