
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-12-01 13:56
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-12-01 13:56
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-12-01 13:56
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-12-01 13:56
վերջին թարմացումը 2025-12-01 13:56 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկի աշխատակիցներն «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ կրկին միավորվել են ավելի կանաչ հայրենիք ունենալու նպատակի շուրջ։
Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ բանկի կամավորները վերադարձել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի հարակից շրջան՝ ծառատունկ իրականացնելու, ինչպես նաև նախորդ ծառատունկի արդյունքները տեսնելու և ապագա անտառի հիմքը շարունակելու համար։
Ակբա բանկի և «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության գործընկերությունը շուրջ հինգ տարվա պատմություն ունի. այս տարիների ընթացքում համատեղ հազարավոր ծառեր են տնկվել Հայաստանի տարբեր շրջաններում։
«2021թ.–ին Ակբա բանկը դարձավ մեր առաջին գործընկերը և տնկեց առաջին 2500 ծառը։ Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ակբա բանկի նման գործընկերները շատ լինեն, և մենք կարողանանք փոխել մարդկանց մոտեցումը բնապահպանական խնդիրները լուծելու առումով։ Ակբա բանկի մոտեցումը շատ օգնեց մեզ, որովհետև այն վարակիչ դարձավ մյուս ընկերությունների համար։ Բոլորը սկսեցին ավելի խորը գիտակցել, թե ինչ կարևոր է բնապահպանական խնդիրների լուծումը»,- նշել է «Իմ անտառ Հայաստանի» կորպորատիվ հաճախորդների հետ աշխատող բաժնի ղեկավար Ալինա Կարապետյանը։
«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը նախատեսում է առաջիկա տասը տարիների ընթացքում ավելի քան 15 միլիոն ծառ տնկել, որի արդյունքում կունենանք էկոլոգիապես ավելի մաքուր ու կանաչ Հայաստան։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 01.12.2025 16:34
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





