
Այսօր արդեն Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն մուտք գործել ACBA ON-LINE համակարգ մոբայլ տոկենի միջոցով
ACBA ON-LINE բանկային հաշիվների առցանց կառավարման համակարգից օգտվելու ժամանակ, նախկինում հաճախորդները կարող էին գեներացնել մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը միայն տոկեն անվտանգության սարքի միջոցով: Այժմ մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը հնարավոր է գեներացնել նաև նորաստեղծ ACBA TOKEN հավելվածի միջոցով՝ ձեր բջջային հեռախոսից, և կառավարել Ձեր բանկային հաշիվները ցանկացած պահի, աշխարի ցանկացած վայրից:
Ինչ առավելություններ է տալիս հավելվածի կիրառումը Բանկի հաճախորդներին`
1. Մուտք գործել ACBA ON-LINE առանց լրացուցիչ տոկեն անվտանգության սարքի, բավարար է IOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բջջային հեռախոսի առկայությունը:
2. Նորաստեղծ հավելվածը իրավաբանական անձ հաճախորդներին հնարավորություն է ընձեռում մեկանգամյա օգտագործման գառտնաբառ գեներացնել իրեն պատկանող մի քանի կազմակերությունների հաշիվների կառավարման համակարգ մուտք գործելու համար, օգտագործելով բացառապես ACBA TOKEN հավելվածը: Այնինչ տոկեն անվտանգության սարքի դեպքում իրավաբանական անձիք յուրաքանչյուր կազմակերպության հաշվների համար մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը գեներացնում են յուրաքանչյուր կազմակերպության հաշիվների համար տրամադրված հատուկ տոկեն անվտանգության սարքով:
3.ACBA TOKEN հավելվածը հնարավոր է փոխարինել առանց Բանկ այցելելու` լրացնելով կայքից «Մոբայլ բանկինգի կամ մոբայլ տոկենի փոփոխում» հայտը:
Հավելվածը հասանելի է IOS և Android օպերացիոն համակարգերի համար: Ավելին իմանալու համար այցելեք այս հղմամբ՝ ACBA MOBILE TOKEN
Հավելենք նաև, որ 2015թ-ի հունվարի 12-ից Բանկում գործում են ACBA ON-LINE համակարգից օգտվելու նոր՝ իջեցված սակագներ.