Loading...
Media image

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ACBA Ticket նոր բջջային հավելվածը


ACBA Ticket բջջային հավելվածից հնարավոր է օգտվել ինչպես նախապես գրանցվելով, այնպես էլ առանց գրանցվելու: Հավելվածը նախատեսված iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բջջային հեռախոսների համար:

ACBA Ticket Հավելվածի օգտագործումն անվճար է: Հավելվածից կարող են օգտվել բոլոր ցանկացողները, ինչպես Բանկի հաճախորդները, այնպես էլ Բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք:

Հավելվածը գործում է Բանկի Երևանի մասնաճյուղերում:


Հավելվածը 
գործում է հետևյալ տրամաբանությամբ.

Հաճախորդը հավելվածի միջոցով նախապես ընտրում է իր նախընտրած մասնաճյուղը, այն ծառայությունը, որից ցանկանում է օգտվել, նշում է օրը և ժամը, և գալիս է մասնաճյուղ ու սպասարկվում իր կատարած նշումներին համապատասխան: Էկրանին կտրոնի համարը երևում է M տառով:

Ավելի մանրամասն հավելվածի մասին տեղեկացեք հետևյալ հղմամբ` ACBA Ticket
Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: