Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
ԱԿԲԱ Բանկը կաջակցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
2021-02-02

ԱԿԲԱ Բանկը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ իր միջոցներից բանկի կողմից արդեն թողարկված և թողարկվող քարտերով իրականացվող յուրաքանչյուր վճարման 0.3%-ը կուղղի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նախաձեռնության շրջանակում 2020թ.-ի վերջին բանկն արդեն 22 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին:


Բանկը 2020 թվականին ևս 50 մլն դրամ է տրամադրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ որպես միանվագ աջակցություն: Նախորդ տարի բանկը միացավ նաև հիմնադրամի «Մեկը երկու դարձնենք» նախագծին՝ կրկնապատկելով յուրաքանչյուր աշխատակցի ամեն ամիս հիմնադրամին փոխանցվող 1000-ական դրամները։ Նախաձեռնությանը միացան ֆինանսական խմբի մյուս 2 կառույցները՝ ԱԳԲԱ Լիզնիգն ու Ամունդի-ԱԿԲԱ-ն: Վերջիններս նախորդ տարի հիմնադրամին նաև աջակցել են համապատասխանաբար 10-ը և 20 միլիոն դրամով։


«Մեր ամբողջ աշխատակազմը և կոլեկտիվը չափազանց շատ է կարևորում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը: Հիմնադրամի հետ համագործակցությունը սկսեցինք անցած տարվա դեպքերին զուգահեռ: Մեզ համար պարզ էր, որ պետք է անմիջապես աջակցենք, նեցուկ լինենք հիմնադրամին և օգնելու օրինակ ծառայենք: Եթե մենք ազգովի միավորվենք, հիմնադրամի առջև ծառացած խնդիրները միասին կկարողանանք լուծել»,- նշել է ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:


«Երբ հաճախորդը վճարում կատարելով գիտի, որ օգնում է նաև հաշմանդամ զինծառայողին, զոհված զինծառայողի ընտանիքին, անհայտ կորած զինծառայողի ընտանիքին, ամուսնուն, ծնողին, նա շատ ավելի մասնակցային է զգում և իր ներգրավվածությունն է ունենում այդ աշխատանքում։ Ամբողջ աշխարհում բիզնես համայնքի ներկայացուցիչները ցանկանում են, որ իրենց նվիրաբերությունները կամ սոցիալական պատասխանատվությունն ուղղվի այնտեղ, որտեղ հաճախորդներն են ուզում տեսնել։ Քանի որ մեր քարտապանները շատ են ուզում օգնել, ԱԿԲԱ Բանկն էլ, լսելով իր հաճախորդների կոչը, փորձում է օգնության ձեռք բռնել։ Յուրաքանչյուր լուման, որ մենք կստանանք ԱԿԲԱ Բանկի հաճախորդների վճարման արդյունքում, կգնա այս կամ այն ընտանիքին»,-նշել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հնարավոր է դրամական աջակցություններ կատարել նաև Acba Digital հավելվածի միջոցով՝ առանց որևէ միջնորդավճարի:


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցումներ է տրամադրում պատերազմում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Փոխհատուցումները տրամադրվում են միանգամյա և երկարաժամկետ՝ 20 տարի շարունակ։


*Բանկի
Visa Բարերար տեսակի քարտով վճարային գործառնություններ կատարելու դեպքում գործառնությունների գումարից 0.3%-ի չափով գումար բանկը նվիրաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:


Տեսանյութն՝ այստեղ։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 30.03.2021 09:36
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am