Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Բիզնես դասընթացներ ՓՄՁ ղեկավարների համար
2016-03-09

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է իրականացնել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար նախատեսված անվճար բիզնես-դասընթացներ:

Օրերս ավարտված դասընթացները վերաբերում էին բիզնեսի կառավարման օպտիմալացմանը և գործնական մարքեթինգին:

2016թ.-ի առաջին բիզնես-դասընթացի բացմանը ներկա էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Այս ծրագիրը կոչված է Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների արդյունավետ կառավարման օժանդակմանը: Մասնակիցների տարեցտարի աճող թիվը և ստացվող դրական արձագանքների ավելացումը թույլ են տալիս պնդել, որ ծրագիրը արդյունավետ է, և Բանկը հետամուտ է լինելու դրա զարգացմանն ու շարունակական իրականացմանը:»

Բանկն առաջինն էր Հայաստանում, որ իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ: Նախորդ տարվանից դասընթացները բաց են մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից հաջորդ դասընթացները կիրականացվեն սույն թվականի մայիսի 24-ից 27-ը:

Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ` 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 08.06.2016 14:28
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am