Phone banking ծառայությունը մինչև հոկտեմբերի 30-ը ակտիվացնելու դեպքում հաճախորդներին կտրամադրվի ԱՆՎՃԱՐ:
Phone banking-ի միջոցով բանկային ծառայություններն ավելի մոտ են՝ ընդամենը մեկ զանգ հեռավորության վրա: Օգտվելով Հեռախոսային բանկինգ ծառայությունից՝ Դուք կարող եք զանգահարել 010 31 88 88 և կատարել բանկային գործարքներ, ստանալ խորհրդատվություն Բանկի ծառայությունների վերաբերյալ, հարցումներ կատարել Ձեր հաշիվների վերաբերյալ և այս ամենը ընդամենը մեկ հեռախոսազանգի միջոցով:
Բոլոր գործարքները իրականացվում են Բանկի հեռախոսային կենտրոնի աշխատակցի կողմից Ձեր անձը հաստատելուց հետո: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բոլոր հեռախոսազանգերը ձայնագրվում են և պահպանվում էլեկտրոնային տարբերակով: Հեռախոսային Բանկինգ ծառայության միջոցով բոլոր գործարքները իրականացվում են հաճախորդի ինքնությունը հաստատելուց հետո, ինչը տեղի է ունենում հաստատման եռաչափ անվտանգության համակարգի կիրառմամբ: Ձեր բոլոր գործարքները ներառվում են Ձեր հաշիվների պարբերական քաղվածքներում:
Ծառայության մանրամասներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ՝ Phone Banking