Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել
2026-04-21

Ակբա բանկն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցություն սկսելով աշխարհի հեղինակավոր ֆինանսական կառույցներից մեկի՝ Նյու Յորքի Մելոն բանկի հետ (The Bank of New York Mellon

Ակբա բանկի և BNY Mellon-ի համագործակցությունը ծառայությունների մատուցման, ներմուծման կամ արտահանման գործընթացում հավելյալ հնարավորություն է ստեղծում հատկապես իրավաբանական անձ հաճախորդների համար, որի արդյունքում հաճախորդները կարող են ԱՄՆ դոլարով փոխանցումներ կատարել ավելի շատ ապրանքատեսակների և/կամ ծառայությունների համար։

Միաժամանակ, ֆիզիկական անձհաճախորդները նույնպես ստանում են առավել մեծ հնարավորություն՝ ԱՄՆ դոլարով փոխանցումներ իրականացնելու համար։

Համագործակցության շրջանակում հաճախորդներն այսուհետ կարող են Ակբա բանկի միջոցով ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումներ կատարել նաև տրանսպորտային միջոցների, էլեկտրատեխնիկայի (համակարգիչներ, պրոցեսորներ, մոնիտորներ, բջջային հեռախոսներ և այլն), փայտանյութի, ինչպես նաև նավթամթերքի ձեռքբերման համար։

Ակբա բանկը BNY Mellon-ի հետ համագործակցությամբ կնպաստի Հայաստանում հատկապես արտահանմամբ կամ ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների զարգացմանը։ Միաժամանակ, այս համագործակցությունը կխթանի նաև Հայաստանում գործող բիզնեսների ընդլայնմանն ու միջազգային շուկաներում արդյունավետության բարձրացմանը։

BNY Mellon-ի հետ մեկնարկած համագործակցության շրջանակում հաճախորդները կարող են փոխանցումներ կատարել և՛ acba digital-ով, և՛ բանկի ցանկացած մասնաճյուղի միջոցով։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 21.04.2026 15:35
////