|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Երիտասարդ, ժամանակակից, իննովացիոն, ոգեշնչված ու ոգեշնչող․ այսպիսին է նոր Ակբան՝ նոր էջից և նոր շնչով, բայց լավագույն արժեքների ու ավանդույթների պահպանմամբ։ Բանկը վերաբրենդավորվել է. այսուհետև պարզապես Ակբա՝ կարճ, պարզ և հարազատ։
Նոր բրենդն արտացոլում է բանկի պատմությունն ու ապագան։ Նոր տարբերանշանը խորհրդանշում է բանկի պարույրաձև զարգացումը, տարիների պատմությունը և աճը՝ դեպի նոր բարձունքներ։ Նոր կարգախոսի հիմքում ոգեշնչումն է, ինչը ևս բանկի պատմության հիմքում է։ Բանկը ստեծվել է ոգեշնչմամբ ու իր 25 տարիների ընթացքում, չնայած դժվարություններին, իրականացրել է անհնարին թվացող երազանքներ՝ մեկ համոզմամբ, որ ամեն բան լավ է լինելու։ Փոխվել է բանկի բրենդը, բայց արժեքներն անփոփոխ են։ Արժեքներ, որոնց հիմքում մարդն է, փոխօգնությունն ու հոգատարությունը։
Մանրամասն՝ տեսանյութում: