
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, ս.թ. հոկտեմբերի 7-ից սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը:
2015 թվականին մեկնարկած ծրագիրն ուղղված է Հայաստանում օրգանական արտադրանքի շուկայի զարգացմանն ու արտահանման խթանմանը՝ նախատեսված լինելով բոլոր այն փոքր և միջին տնտեսությունների համար, որոնք հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ:
Հավաստագրման համար դիմած մասնակիցների ներկայացրած արտադրանքը մրցույթի շրջանակներում կանցնի փորձագիտական գնահատում և արդյունքների ամփոփումից հետո մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարողները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության ֆինանսական աջակցությամբ կստանան օրգանական սերտիֆիկացում: