Loading...
Media image

Հայտնի են Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի անվճար սերտիֆիկացման մրցույթի հաղթողները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությամբ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի» անվճար սերտիֆիկացման առաջին ծրագիրը հասել է վերջնական փուլին:      

Ծրագրին դիմած տասնյակ տնտեսվարողներից մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին չորսը՝ 

  • Մեղր արտադրող «Մեր սարեր հոլդինգ» ՍՊԸ-ն,
  • «Մեգա Արարատ» լեռնային հատապտուղների, խոտաբույսերի հավաքմամբ և թեյի պատրաստմամբ զբաղվող ընկերությունը,
  • «Արմբերրի» ՍՊԸ-ն , որը զբաղվում է ազնվամորու աճեցմամբ,
  • Վահագն Հակոբյան անհատ ձեռներեցը, ով զբաղվում է մոշի աճեցմամբ:
Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025