Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
ACBA Mobile բջջային հավելվածը՝ իջեցված սակագնով
2016-07-20


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ամառային արձակուրդների ընթացքում նվազեցնում է ACBA Mobile բջջային հավելվածի ակտիվացման միանվագ վճարը ֆիզիկական անձանց համար: Այսպես, ս.թ. հուլիսի 20-ից սեպտեմբերի 20-ը, հավելվածից օգտվելու համար դիմող հաճախորդների համար միանվագ սակագինը կկազմի 2500 ՀՀ դրամ՝ նախկին 5000-ի փոխարեն:

ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են կատարել փոխանցումներ իրենց հաշիվների միջև, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում, ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտաժութային փոխարկումներ, բանկ ուղարկել և ստանալ հաղորդագրություններ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ և ներկայացնել դեսպանատան տեղեկանքի ստացման հայտ:

Այս բջջային հավելվածը հնարավորություն է տալիս կառավարել հաշիվներն առանց Բանկ այցելելու` ցանկացած վայրում, ցանկացած պահին` Ձեզ հետ ունենալով միայն բջջային iOS կամ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ, պլանշետներ (smartphone, tablet) և ինտերնետ հասանելություն:

Հավելվածի բոլոր գործառույթներին, անգամ առանց հավելվածը ներբեռնելու, կարելի է ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղմամբ` ACBA Mobile, իսկ դրանից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google play-ից ներբեռնել ACBA Mobile բջջային հավելվածը և, դիմելով բանկի մասնաճյուղ, իրականացնել ակտիվացման գործողությունները:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 22.07.2016 09:09