Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը
2026-02-24

Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման նպատակով շարունակում է կորպորատիվ կառավարման մշակույթի լայնածավալ բարեփոխումները։ Արդյունքում Ակբա բանկի խմբում ներդրվել են առանցքային ներքին ակտեր.

  • Համապատասխանության քաղաքականությունը,
  • Էթիկայի և Վարքագծի կանոնագրքերը,
  • Շահերի բախման կառավարման քաղաքականությունը,
  • Ազդարարման քաղաքականությունը։

Թափանցիկ կառավարման ամրապնդման նպատակով Ակբա բանկի խումբը ներդրել է ազդարարման նոր հարթակ, որը հասանելի է խմբի բոլոր շահակիցների համար և սպասարկվում է եվրոպական անկախ մատակարար Whispli ընկերության կողմից։

Whispli-ն կազմակերպություններին հնարավորություն է տալիս ստեղծել ապահով և էթիկական աշխատանքային միջավայր՝ ազդարարողներին տրամադրելով լիակատար անանունության հնարավորություն։


Հարթակը անկախ է և ինտեգրված չէ Ակբա բանկի խմբի ներքին համակարգերին, ինչը լրացուցիչ երաշխիք է ազդարարողների գաղտնիության պաշտպանության համար։ Հարթակը հասանելի է բանկի պաշտոնական կայքէջից՝ «Ազդարարել» կոճակի միջոցով։

Բացի առցանց հարթակից՝ գործում է նաև ազդարարման թեժ գիծ՝ +374 33 35 35 71։ Ձայնային հաղորդագրությունների միջոցով ազդարարման դեպքում կիրառվում է ձայնի ավտոմատ փոփոխություն՝ նույնականացումը բացառելու նպատակով։


Մանրամասն՝ տեսանյութում։



Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 24.02.2026 12:56
////