|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ավելի քան երեք տարի է, ինչ Ակբա Բիզնես ակումբը մեկ հարթակի ներքո է համախմբում գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Բիզնես ակումբի նախաձեռնած հերթական հանդիպում-քննարկումը բիզնես շրջայցի ձևաչափով է։ Յուրահատուկ ֆորմատով հանդիպումը ակումբականների համար լավ հնարավորություն է անմիջական միջավայրում հաղորդակցվելու, սեփական բիզնեսի օրինակով բիզնես քեյսեր քննարկելու և նոր համագործակցություններ մեկնարկելու համար։
«Ջրաղացպանյան» գինիների գործարանում շրջայցի ընթացքում ակումբի անդամ Արտաշես Ջրաղացպանյանը ակումբականներին ներկայացրեց ընտանեկան բիզնեսի ստեղծման պատմությունը գինիների արտադրման առանձնահատկություններն ու իրենց բրենդը ճանաչելի դարձնելու մարքեթինգային գաղտնիքները։
«Մենք այժմ բանկի հետ երկար ճանապարհ է անցած մեր գործընկերոջ գինիների արտադրությունում ենք. շատ ենք կարևորում նմանատիպ փոխհարաբերությունները։ Այսօրվա այցը այդ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելուն են ուղղված։ Այստեղ հավաքված մարդիկ բոլորն էլ բիզնես աշխարհի ներկայացուցիչներ են և հուսով ենք, որ մինչև օրվա ավարտ այստեղ նույնպես նոր համագործակցություններ և բիզնես գաղափարներ կստեղծվեն»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։
«Մենք սկսել ենք մեր արտադրությունը 2018-ին, երբ ընտանիքիս հետ որոշեցինք որ պետք է ավելի շատ ներկայացված լինենք գինու շուկայում։ Ակբա Բիզնես ակումբը մեծ կարևորություն ունի մեր բիզնեսում։ Այն հնարավորություն է տալիս ավելի ճանաչելի դարձնել բիզնեսը, նոր գիտելիքներ ստանալ։ Ակումբի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում, որոնցից մաքսիմալ գիտելիքներ ենք կոմպենսացնում մեր բիզնեսներում օգտագործելու համար»,- նշել է «Ջրաղացպանյան» գինու գործարանի հիմնադիր, գործադիր տնօրեն Արտաշես Ջրաղացպանյանը։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝
Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում,
ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։
Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։
Մանրամասն՝ տեսանյութում։