
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-12-03 14:47
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-12-03 14:47
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-12-03 14:47
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-12-03 14:47
վերջին թարմացումը 2025-12-03 14:47 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկը, Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկություն Պրոպարկոն Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ ամփոփել են համագործակցության ընթացքում ձեռքբերումները և քննարկել ապագա ծրագրերը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ակբա բանկի՝ կորպորատիվ կառավարման ոլորտում գրանցած հաջողությունները, բանկի միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման մոդելը, ինչպես նաև կայուն աճի հնարավորությունները։
«Պրոպարկոյի հետ գործընկերությամբ զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվում թե՛ Հայաստանի ներսում, թե՛ միջազգային շուկայում։ Արդեն իսկ տեսնում ենք համագործակցության արդյունքները. ամեն ինչ սկսվեց վստահությունից և դրանով էլ կառուցվելու է մեր ապագան»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Պրոպարկոյի ներդրման նպատակը միայն ինվեստիցիոն չէ, այն նաև զարգացնող է: Խնդիր ենք դրել զարգացնել Ակբա բանկի կառավարման համակարգը, միասին մշակել ենք գործողությունների ծրագիր, որը հաջողությամբ բանկն իրականացրել է։ Ուրախությամբ պետք է նշենք, որ Պրոպարկոյի մուտքն առաջին հերթին վստահության քվե էր Ակբային և Հայաստանին»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Ռաֆայել Սարգսյանը։
«Մենք կարողացանք գնահատել Ակբա բանկի կառավարման որակը և ազդեցությունը երկրում: Այդ պատճառով որոշեցինք համագործակցությունը մեկ քայլ առաջ տանել և սկսել քննարկումներ՝ բանկի բաժնետեր դառնալու համար»,- նշել է Պրոպարկոյի Մասնավոր կապիտալի գծով տնօրենի տեղակալ Ստեֆան Ֆրուասարդեյը։
«Միջազգային մակարդակով ճանաչված Ֆրանսիական զարգացման գործակալությունը վստահություն է հայտնում մեր հանդեպ, ինչը նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այս համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի ֆինանսական համակարգում նման բաժնետերերի ներկայությունը, կնպաստեն կորպորատիվ կառավարման լավագույն փորձի ներդրմանը, գիտելիքների և հմտությունների տարածմանը։ Հույս ունեմ, որ Պրոպարկոն նույնպես կօգտվի այս համագործակցությունից, քանի որ բանկում կուտակված է մեծ փորձ և գիտելիք, և սա երկու կողմերի համար էլ կլինի փոխադարձ զարգացման հնարավորություն»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 03.12.2025 15:29
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





