|
25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 3% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Առևտրի խթանման ծրագրի» շրջանակում սեմինար–քննարկում է անցկացրել Հայաստանի բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ:
Սեմինարի նպատակներից մեկը ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային դաշտում «կանաչ» առևտրի ֆինանսավորման զարգացումն է, որի հետագա տարածման գործում շեշտվել է բանկերի և միջազգային ֆինանսական հաստատությունների դերը:
Միջոցառման շրջանակում Ակբա բանկի ՓՄՁ բիզնես թիմի ղեկավար Մանե Պողոսյանն անդրադառնալով «կանաչ» առևտրի ֆինանսավորմանը՝ ընդգծել է, որ Ակբա բանկն իր գործունեության ավելի քան 25 տարիների ընթացում մշտապես մանրակրկիտ ուսումնասիրել է բանկի կողմից ֆինանսավորվող յուրաքանչյուր նախագիծ՝ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալական և բնապահպանական ռիսկերը:
«2011 թվականից սկսած Ակբա բանկը ներդրել է սոցիալական և բնապահպանական ռիսկերի կառավարման ընթացակարգեր, որոնց միջոցով կարգավորվում է հաճախորդների գործունեության այն ոլորտները, որոնց բանկը չի կարող ֆինանսավորել կամ կարող է ֆինանսավորել սոցիալական և բնապահպանական ազդեցության լրացուցիչ և ավելի մանրամասն վերլուծության դեպքում: Ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, ապա Ակբա բանկը և ԱԿԲԱ ֆինանսական խմբի անդամներից Ակբա Լիզինգն առ այսօր ֆինանսավորել են 20 միլիարդ դրամը գերազանցող ծրագրեր էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտներում: Մենք նախատեսում ենք մուտք գործել նաև «կանաչ» պարտատոմսերի շուկա»,– նշել է Ակբա բանկի ՓՄՁ բիզնես թիմի ղեկավար Մանե Պողոսյանը՝ հավելելով, որ 2016 թվականին Ակբան գործարկել է նաև համայնքային ֆինանսավորման գործիք, ինչը ենթադրում է համայնքների կողմից էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների ֆինանսավորում:
Ակբան Հայաստանիխ ոշորագույն բանկերից է, որն առաջարկում է ունիվերսալ ֆինանսական ծառայություններ: Բանկը ներկայացվածէՀայաստանի բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5000 բաժնետեր: