|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկը ս.թ. փետրվարի 26-ից մեկնարկում է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով սահմանափակ՝ 500 հատ քանակով Visa Signature Limited Editionքարտերի նախավաճառքը։
Նախավաճառքը կիրականացվի հատուկ այս նպատակով ստեղծված առցանց հարթակի միջոցով և կտևի մինչև ս.թ. մարտի 12-ը ներառյալ։
Նախապես հայտ ուղարկած հաճախորդների հետ կապ կհաստատեն բանկի մասնագետները՝ քարտի պայմանները ներկայացնելու համար։ Քարտերը կտրամադրվեն մարտի 13-ից սկսած։
Visa Signature Limited Edition քարտերը բացառիկ առավելություններ կընձեռեն մշակույթի և ճանապարհորդության սիրահարներին։
Առավելություններ՝ մշակույթի սիրահարների համար
Առավելություններ՝ ճանապարհորդության սիրահարների համար
Բացի այս, քարտապանները հնարավորություն կունենան օգտվելու բազմաթիվ այլ առավելություններից, ինչպիսիք են Visa Concierge ծառայությունը, անվճար ռոումինգի փաթեթ ձեռք բերելու հնարավորությունը, Զվարթնոց օդանավակայանում տարեկան 4 անգամ ուղեբեռի անվճար փաթեթավորման ծառայությունից օգտվելու և տարվա ընթացքում 2 անգամ օդանավակայանում անվճար կայանելու հնարավորությունները, ինչպես նաև հյուրանոցների, ավտոմեքենաների ու ժամանցի տոմսերի՝ արտոնյալ պայմաններով ամրագրման հնարավորությունները։
Visa Signature Limited Edition քարտի վերաբերյալ ավելին կարող եք իմանալ այստեղ։
Այս քարտերն Ակբա բանկի կողմից սահմանափակ քանակությամբ թողարկվող քարտերի շարքի միայն սկիզբն են։