|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Սեղմ ժամկետներում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կայուն զարգացման ապահովման և Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի կայացման գործում անձնական ներդրման համար բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը պարգևատրվել է ՀՀ բանկերի միության «Տիգրան Մեծ» հուշամեդալով:
Մասնագիտական պարգևի հանձնման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 31-ին՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կենտրոնական գրասենյակում:
«Վերջին տարիներին Հակոբ Անդրեասյանի և իր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամրապնդել է իր դիրքերը ՀՀ ֆինանսաբանկային համակարգում: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին բանկին սպասվում են նորանոր նվաճումներ, իսկ Հակոբ Անդրեասյանին՝ նոր պարգևներ»,-նշեց ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը՝ հավելելով, որ Հակոբ Անդրեասյանին հաջողվեց արժանապատվորեն շարունակել կյանքից վաղաժամ հեռացած Ստեփան Գիշյանի գործը, բարձր պահել բանկի դրոշն ու էլ ավելի բարձրացնել բանկի վարկանիշը: Սամվել Ճզմաչյանի բնորոշմամբ բանկը, հիրավի, կարող է համարվել համակարգաստեղծ բանկ: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ անընդմեջ ապահովում է նորանոր և զգալի ֆինանսական հոսքեր, որոնք ուղղված են հայրենի գյուղատնտեսությանը և փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը»,- իր խոսքում նշեց ՀՀ բանկերի միության նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ բանկերի միության նախագահին՝ Հակոբ Անդրեասյանը ընգծեց, որ պարգևի հասցեատերը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թիմն է, որի ջանքերի շնորհիվ բանկը պահպանում է իր առաջատար դիրքը և տարեցտարի զարգացման նոր բարձունքների հասնում: «Ես համաձայն եմ Ձեզ հետ, առ այն, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իսկապես համակարգաստեղծ բանկ է: Մենք համոզված ենք, որ գյուղատնտեսությանն ու փորք բիզնեսին տրամադրվող միջոցները իսկապես ծառայում են Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մեր քաղաքացիների բարեկեցության աճին:
Կրկին շնորհակալ ենք բարձր գնահատականի համար»,- նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենը: Հակոբ Անդրեասյանը նաև ընգծեց ՀՀ բանկերի միության դերը Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի զարգացման գործում և այդ համատեքստում բարձր գնահատեց ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանի անձնական ներդրումը: