Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է USSD ծառայությունը
2018-03-01

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է USSD ծառայությունը, որի միջոցով բանկի քարտապաններն այսուհետ կարող են իրենց բջջային հեռախոսների միջոցով իրականացնել`

  • վերջին 4 գործարքներն ընդգրկող քաղվածքների ստացում
  • քարտի շտապ բլոկավորման հարցումներ
  • քարտի մնացորդի ստուգում

Ծառայությունը ներկայումս հասանելի է Բիլայն և ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորների բաժանորդների համար։ Յուրաքանչյուր հեռախոսահամարին կարող է կցվել առավելագույնը 5 քարտ (հաշվի են առնվում հաճախորդի բոլոր քարտերը՝ թողարկված Արմենիան Քարդ համակարգի անդամ բանկերի կողմից):

USSD ծառայությունը կարող եք ակտիվացնել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի քարտատերերի շուրջօրյա սպասարկման կենտրոն 010 31 99 99 կամ 010 31 88 99 հեռախոսահամարներով կամ այցելելով բանկի մասնաճյուղ և լրացնելով համապատասխան դիմումը:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսով հավաքել *116# հրահանգը և առաջնորդվել USSD-ի մենյուի կողմից առաջարկվող տարբերակներով: Հարցման ուղարկումից հետո հեռախոսահամարի բաժանորդին SMS հաղորդագրությամբ ուղարկվում է հարցված տեղեկատվությունը կամ պահանջված գործողության (քարտի շտապ բլոկավորման դեպքում) հաստատումը:

Նշված ծառայությունից օգտվելիս յուրաքանչյուր ստացվող SMS հաղորդագրության համար գործում է 10 ՀՀ դրամ սակագին, իսկ բջջային հեռախոսակապի օպերատորի կողմից քարտապանից որևէ գանձում չի կատարվում:

USSD ծառայությունից օգտվելու մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 07.08.2018 13:05
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am