
Նոյեմբեր ամսին Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի Կառավարման, Ֆինանսների և Մարքեթինգի ֆակուլտետների 3-րդ կուրսի ուսանողներն «Անհատական և մասնագիտական նախագիծ» առարկայի շրջանակում հինգ խմբերով այցելեցին ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Կենտրոնական գրասենյակ:
Այցի ընթացքում Բանկի աշխատակիցներն ուսանողներին ներկայացրեցին Բանկի ստեղծման և զարգացման պատմությունը, կորպորատիվ արժեքները, առաքելությունը և կառուցվածքը, մարքեթինգային քաղաքականությունը, ֆինանսական վերլուծությունների իրականացման գործընթացը և Բանկի դիրքը ՀՀ ֆինանսաբանկային համակարգում, ինչպես նաև ռազմավարության մշակման ու նախագծերի կառավարման փուլերը: Ուսանողներին ներկայացվեց նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ աշխատանքի ընդունման գործընթացը և աշխատակիցներին տրամադրվող սոցիալական արտոնությունները: Այցից հետո Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի ուսանողների 2 խումբ «Անհատական և մասնագիտական նախագիծ» առարկայի ամփոփիչ դասի ընթացքում ներկայացրեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իրենց համակուրսեցիներին և կիսվեցին իրենց ստացած տեղեկատվությամբ:
Բանկը կարևորում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ երկարատև համագործակցությանը և ողջունում ԲՈՒՀ-ի կողմից նմանատիպ կրթական հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությունը: