
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-04-07 15:16
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-04-07 15:16
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-04-07 15:16
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2026-04-07 15:16
վերջին թարմացումը 2026-04-07 15:16 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկը Լոռու մարզում Հայաստանի բանկերի միության կողմից նախաձեռնած համաժողովում ներկայացրել է հատուկ առաջարկներ՝ բիզնեսների ֆինանսավորման և զարգացման համար։
Ակբա բանկը Լոռու մարզում գործում է արդեն 28 տարի՝ նպաստելով մարզի ժամանակակից գյուղատնտեսության, առևտրի, արդյունաբերության, տրանսպորտի, տուրիզմի և շինարարության ոլորտների արդիականացմանն ու զարգացմանը։
«Ակբա բանկը մարզերում աշխատելու երկար տարիների փորձ ունի։ Այսօր պետք է մասնավոր և պետական հատվածները միասին քննարկեն և պարզեն, թե ինչ նոր գործիքներով է հնարավոր խթանել ձեռներեցությունը, որպեսզի մարզն ավելի հետաքրքիր դարձնենք ձեռներեցների և նոր ներդրումների համար։ Կարևոր է նաև ոչ ֆինանսական գիտելիքների տրամադրումը, որն Ակբա բանկը տարիներ շարունակ իրականացրել և շարունակում է իրականացնել անվճար բիզնես դասընթացների միջոցով»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Ակբա բանկը, ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Լոռու մարզում, ունի ուժեղ ներկայացվածություն. շուկայի մասնաբաժինը կազմում է ավելի քան 17%: Այս պահին բոլոր փոքր ու միջին ձեռնարկությունների համար ունենք հատուկ առաջարկներ։ Հաշվի առնելով նաև տուրիզմի ուղղությամբ մարզի մասնագիտացումը, Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի շրջանակում առաջարկում ենք հատուկ ֆինանսավորում՝ ՀՀ դրամի դեպքում սկսած 11%-ից։ Բացի այդ՝ ունենք հատուկ առաջարկներ կին գործարարների և երիտասարդ ձեռնարկատերերի համար»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ կորպորատիվ բիզնեսի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Հակոբյանը։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 06.04.2026 16:08
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





