|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Մայիսի 15-ին Լոռիում կանցկացվի Silicon Mountains-ը, որտեղ Ակբա բանկը տեխնոլոգիական ոլորտի առաջատարների հետ միասին կբացահայտի մարզային ներուժը, ինչպես նաև կներկայացնի ոլորտում սեփական փորձը։
Silicon Mountains-ի կազմակերպիչ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արդեն երկրորդ անգամ ֆորումը կիրականացնի մայրաքաղաքից դուրս։ Այս առումով նախապատրաստվելը ելակետային է․ փորձի վերլուծում, ձեռքբերումների ամփոփում, նպատակների սահմանումներ, որոնք կարող են դառնալ հարթակ գործընկերների ու հանրության հետ լավագույն փորձով հաղորդակցվելու համար։
Ֆորումի ընթացքում այս տարի քննարկվող «Արհեստական բանականություն և ավտոմատացում», «Թվային ենթակառուցվածքներ», «Կիբեռանվտանգություն և տվյալների պաշտպանություն» թեմաներն Ակբա բանկի գործունեության հիմքում են։
«2020-ին Ակբա բանկի գործարքների մոտ 25%-ն էր իրականացվում թվային պլատֆորմների միջոցով, այսօր բոլոր գործարքների 87%-ից ավելին իրականացվում է acba digital, acbaMax պլատֆորմի ու այլ թվային հարթակների միջոցով։ Այս առումով մեր համակարգերը պաշտպանված են ռազմականին մոտ տեխնոլոգիաներով. acba digital-ը պաշտպանված է ծրագրային կոդի նկատմամբ կողմնակի միջամտությունից, այսինքն մենք գիտենք, թե ինչ սարքավորումներով է հաճախորդը օգտագործում մեր հավելվածը, ինչպես նաև կիրառում ենք բիոմետրիկ նույնականացման մեխանիզմներ, որն անհնար է դարձնում հավելվածի փոխարինումն այլ սարքավորման վրա զեղծարարության իրականացման նպատակով»,- նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան Սիմոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։