Բանկը գործարկել է թվով 55-րդ՝ «Սայաթ-Նովա» մասնաճյուղը: Մասնաճյուղը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայի 8-րդ շենքի 21/1 հասցեում: Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն Բանկում գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ: Ինչպես բանկի մյուս մասնաճյուղերը, այս մեկը ևս նորաձև և հարմարավետ կահավորված է և հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: