Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
«ՍՕՍ-Մանկական Գյուղում» արևային կայան է կառուցվել
2023-01-24

Իջևանի «ՍՕՍ-Մանկական Գյուղի» տներում բնակվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները։ Այստեղ նրանք ստանում են խնամք, դաստիարակություն և կրթություն, ճիշտ, ինչպես ընտանիքում։ Բարեգործական ծրագիրը նաև ամեն ինչ անում է, որպեսզի, հնարավորության դեպքում, երեխաները վերամիավորվեն կենսաբանական ընտանիքին։


Այսուհետև Իջևանի «ՍՕՍ-Մանկական Գյուղը» շնորհիվ իր գործընկերներ Ակբա բանկի ու բանկի Visa ԲԱՐԵՐԱՐ քարտապանների կունենա էներգիայի այլընտրանքային աղբյուր։ 50կՎտ հզորությամբ արևային կայանը գյուղը կթոթափի ֆինանսական մեծ բեռից՝ ապահովելով երկարաժամկետ խնայողություններ։


Սա ծրագրի 2-րդ փուլն է. դեռ 2018-ին Ակբան այստեղ նույն Visa ԲԱՐԵՐԱՐ ծրագրով, որն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, տեղադրել էր 14 արևային ջրատաքացուցիչ՝ ամբողջությամբ լուծելով ջրի տաքացման խնդիրը։


«Շարունակելու ենք Visa ԲԱՐԵՐԱՐ քարտի ծավալների ավելացմանն ուղղված աշխատանքները, որ մեր հաճախորդներից հնարավորինս շատ մարդիկ դառնան բարերար: Ընդ որում, բարերար դառնալու համար ընդամենը պետք է վճարումները կատարել Visa ԲԱՐԵՐԱՐ քարտով, մնացածը մենք ինքներս ենք կատարում մեր շահույթի հաշվին: «ՍՕՍ-Մանկական Գյուղում» իրականացված այս ծրագիրը կարևոր էր մեզ համար նաև, որ բացի խնայողություններից, այստեղ ապրող շուրջ 100 երեխա իրենց կյանքում ու կենցաղում տեսնեն, թե վերականգնվող էներգիան որքան կարևոր է ու մենք հուսով ենք, որ իրենք էլ, երբ մեծանան, կլինեն այն ջատագովներից մեկը, որ մեր երկիրը մաքուր էներգիայով սնվի ու շրջակա միջավայրը չաղտոտենք կամ, որքան հնարավոր է քիչ աղտոտենք»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:


«Արևային էներգիայի նման ծրագրերը դեռ 5 տարի առաջ տարածված չէին, և հիմնադրամն առաջիններից էր, որ սկսեց խթանել արևային էներգիայի և, ընդհանրապես, վերականգնվող էներգիայի զարգացումը Հայաստանում, և այսօր տեսնում եք, թե ինչ թափ է ստացել թե՛ արևային պանելների, թե՛ ջրատաքացուցիչների օգտագործումն ամբողջ երկրով մեկ և կարծում եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն Ակբա բանկի հետ գործակցության շնորհիվ բավականին մեծ ներդրում ունի Հայաստանում ու Արցախում արևային էներգիայի զարգացման գործում»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:


«Շատ կարևոր են նման նախաձեռնությունները, որ կարողանանք մեր ծախսերը տնտեսել ու տնտեսած գումարները փորձենք օգտագործել ի շահ երեխաների և իրենց զարգացման»,- նշել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ Ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը:


«ՍՕՍ-Մանկական Գյուղի» գործընկեր Ակբա բանկն այս ծրագիրն իրականացնում է Visa ԲԱՐԵՐԱՐ քարտապանների աջակցությամբ։ Դեռ 2012-ին Ակբան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ Հայաստանում առաջին անգամ թողարկեց բարեգործական Visa ԲԱՐԵՐԱՐ քարտը: Ծրագրի շրջանակում բանկը հիմնադրամի հատուկ հաշվեհամարին իր շահույթից փոխանցում է Visa ԲԱՐԵՐԱՐ քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.1%-ը, ինչպես նաև սպասարկման վարձի 50%-ը: Քարտապանները պարզապես կատարում են գործարքներ, որից ձևավորվող շահույթը բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է բարեգործության։



Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.07.2023 16:08
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am