Շուրջորյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Մարզերում մեկնարկում է բիզնես դասընթացների ծրագիր
2016-12-12


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մարզերում սկսում է իրականացնել ՓՄՁ ներկայացուցիչների համար կազմակերպվող անվճար բիզնես դասընթացների ծրագիր:

Բանկի կողմից իրականացվող հերթական բիզնես դասընթացները կանցկացվեն Լոռու մարզի ՓՄՁ ներկայացուցիչների համար ս.թ. դեկտեմբերի 14-ին և 15-ին Վանաձորում՝ ներառելով «Դրամական հոսքերի կառավարում» և «Ֆինանսական որոշումների կայացում» թեմաները:

Բանկի կողմից իրականացվող այս բիզնես դասընթացներին կարող են մասնակցել Լոռու մարզի բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները, որոնք ցանկություն ունեն բարելավելու իրենց բիզնեսի կառավարման հմտությունները՝ անկախ այն բանից, Բանկի հաճախորդ են, թե ոչ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կարևորում է գործընկերային հարաբերությունների ստեղծումը և զարգացումն իր հաճախորդների հետ և նպատակ ունի շարունակաբար ընդլայնելու իր ներկայությունը բիզնես ուսուցման ոլորտում՝ օգնելով փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ էլ ավելի լավ կառավարելու իրենց բիզնեսը:

Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 010 318888 (81-85, 81-49) հեռախոսահամարով:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 25.01.2017 14:51
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am