
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 16:00
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 16:00
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 16:00
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-11-06 16:00
վերջին թարմացումը 2025-11-06 16:00 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկը միացել է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը (PCAF):
PCAF-ը ֆինանսական հաստատությունների միջև համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ՝ գնահատելու բանկերի կողմից տրամադրվող վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները։ Համագործակցությանն արդեն իսկ անդամակցում է ավելի քան 600 ֆինանսական հաստատություն ամբողջ աշխարհից։
Ակբա բանկի և PCAF-ի համագործակցությունը համապատասխանում է բանկի 2025-2028թթ. ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարում) ռազմավարությանը, որի նպատակն է նպաստել Հայաստանում «Կայուն» զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրերի իրականացմանն ու «կանաչ» տնտեսությունների աջակցմանը։ Այս անդամակցությամբ Ակբան կնպաստի Հայաստանում ածխածնային արտանետումների նվազեցմանը։
Այս համագործակցությամբ Ակբա բանկը.
Ակբա բանկի մասին
Ակբան Հայաստանի բանկային համակարգում «կանաչ» տնտեսությունների, էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման առաջատարներից մեկն է։ Ակբա բանկը Հայաստանի առաջին լիզինգային կազմակերպության՝ Ակբա Լիզինգի հիմնադիրն է ու 100% բաժնետերը (վերջինիս լիզինգային պորտֆելում «կանաչ» ֆինանսավորման հատվածը կազմում է ավելի քան 40%),Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդիի հետ համատեղ Հայաստանում հիմնադրել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը: Ակբա բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ։
Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցության (PCAF) մասին
PCAF-ը միջազգային մակարդակով գործարկվել է 2019-ին։ Այսօր ավելի քան 600 ֆինանսական հաստատություն միացել է այս նախաձեռնությանը։ PCAF-ի բոլոր մասնակիցները համագործակցում են ջերմոցային գազերի արտանետումները չափելու և բացահայտելու ստանդարտները մշակելու ուղղությամբ։ Ստանդարտների նպատակն է չափել և հրապարակել ֆինանսական հաստատությունների վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 03.07.2025 14:23
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





