
ԱԿԲԱ Բանկը և VISA միջազգային վճարային համակարգը ACBA Digital հավելվածի միջոցով Հայաստանում առաջին անգամ գործարկել են վճարումների նորարարական համակարգ` NFC հնարավորությամբ: Ներդրված նոր տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում անկանխիկ վճարումներ կատարել բջջային հեռախոսի միջոցով՝ պարզապես այն մոտեցնելով POS տերմինալին: Համակարգը ստեղծված է Visa Token ծառայության հիման վրա և այժմ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի բջջային հեռախոսների և Բանկի VISA քարտապանների համար։
Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ACBA Digital հավելված, ԱԿԲԱ Բանկի VISA քարտ, ինչպես նաև ACBA Digital հավելվածում քարտի թվային (թոքենիզացված) տարբերակը:
*ACBA Digital հավելվածը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ:
Հայաստանում իրական NFC հնարավորությամբ վճարումների համակարգի գործարկմամբ պայմանավորված, ԱԿԲԱ Բանկը մինչև 2021 թվականի փետրվարի 3-ը ներառյալ իրականացնում է մրցույթ, որի 10 հաղթողի կտրամադրվի SAMSUNG GALAXY S20 ULTRA ապրանքանիշի հեռախոս:
Մրցույթի պայմաններն են՝
- Կատարել նվազագույնը 10 NFC վճարում,
- մեկ վճարման նվազագույն գումար՝ 1000 ՀՀ դրամ:
Հաղթողները որոշվելու են պատահականության սկզբունքով՝ առցանց ծրագրի միջոցով: Մրցույթի ամբողջական պայմանները ներկայացված են այստեղ:
«Թոքենիզացումը վճարային համակարգի զարգացման նորարարական քայլ է Հայաստանում: Միջազգային VISA և տեղական ArCa վճարային համակարգի մեր գործընկերների հետ կատարած աշխատանքի արդյունքում մենք կարողացանք գրանցել այս արդյունքը: Հայաստանում Visa Token ծառայությունն արդեն գործում է և այն ներդրվել է ԱԿԲԱ Բանկի նոր բջջային հավելվածում: Մենք ձևավորում ենք անհպում վճարումների նոր մշակույթ», - նշել է ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: