
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-05 14:20
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-05 14:20
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-05 14:20
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-11-05 14:20
վերջին թարմացումը 2025-11-05 14:20 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ամփոփվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի արդյունքները։
Մրցույթի արդյունքների ամփոփման ընթացքում առավելություն է տրվել մասնակից այն կազմակերպություններին, որոնց սերտիֆիկացման պարագայում ավելի մեծ է արտադրանքի արտահանման հնարավորությունը, և որոնք օրգանական սերտիֆիկացում ստանալուց հետո նախատեսում են նոր աշխատատեղերի ստեղծում, ինչպես նաև հաշվի է առնվել կազմակերպությունների սահմանամերձ համայնքներում աշխատելու հանգամանքը։
Ծրագրին դիմած ավելի քան 70 տնտեսվարողներից մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 15-ը։
Օրգանական գյուղատնտեսության զարգացման ամենամյա ծրագիրն իրականացվում է 2015թ-ից։ Ծրագրի շրջանակում օրգանական սերտիֆիկացում են ստացել 30 տնտեսվարող։ Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվել է ծրագրի շահառուների վերապատրաստում։ Պայմանավորված մրցույթում հաղթող ճանաչվելու և BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ՝ արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 50 նոր աշխատատեղ։ Միայն 2017-2018 ծրագրի արդյունքում նախատեսվում է 70 նոր աշխատատեղի ստեղծում։
Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդների համար։
Հաղթող ճանաչված տնտեսվարողներ՝
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 15.12.2017 16:09
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





