
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-04-08 15:37
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-04-08 15:37
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-04-08 15:37
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2026-04-08 15:37
վերջին թարմացումը 2026-04-08 15:37 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկը և համաշխարհային հեղինակություն ունեցող օնլայն բրոքերային հարթակներից մեկը՝ ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով։
Այսուհետ acba digital հավելվածով ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներն հնարավորություն ունեն առանց մասնաճյուղ այցելելու բացել միջազգային արժեթղթային հաշիվ, համալրել այն և իրականացնել արժեթղթերի առք ու վաճառք՝ աշխարհի առաջատար ֆինանսական շուկաներում։ Interactive Brokers-ի ներդրումային հարթակում acba digital-ի օգտատերերին հասանելի են ամերիկյան, եվրոպական և ասիական շուկաներում ցուցակված բաժնետոմսերը, պարտատոմսերն ու *ETF-ները։
Նոր ներդրումային հարթակի կարևոր առավելություններից է նաև հաշվի համալրման և գումարի դուրսբերման հնարավորությունը՝ ակնթարթորեն և առանց միջնորդավճարի, ինչը ապահովում է առավել հարմարավետ և արագ ներդրումային փորձառություն։
Interactive Brokers-ն առաջարկում է նաև բազմաթիվ վերլուծական գործիքներ՝ ներդրումային որոշումների կայացումն առավել արդյունավետ դարձնելու համար։
Գործարքների իրականացման պայմանները.
Ակբա բանկը շարունակում է զարգացնել իր թվային լուծումները՝ հաճախորդներին առաջարկելով ժամանակակից և արդյունավետ ֆինանսական գործիքներ՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Միջազգային ներդրումային գործիքի ներդրմամբ Ակբա բանկը միտված է ձևավորելու վստահելի, ապահով և տեխնոլոգիական միջավայր, որտեղ ներդրումները միջազգային շուկաներում դառնում են հասանելի, պարզ և արագ՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության։
*ETF-ները ներդրումային «զամբյուղներ» են, որոնք հնարավորություն են տալիս մեկ գործարքով ներդրում կատարել միանգամից բազմաթիվ առաջատար ընկերությունների բաժնետոմսերում կամ այլ ակտիվներում՝ նվազեցնելով ռիսկերը։
Interactive Brokers-ը հիմնադրվել է 1978 թվականին և համաշխարհային մակարդակում համարվում է ոլորտի առաջատարներից մեկը։
Interactive Brokers-ը չի ուղղորդում կամ առաջարկում որևէ բրոքերային ընկերության, երրորդ կողմի ֆինանսական խորհրդատուներին կամ հեջ ֆոնդերին՝ ներառյալ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին։ Interactive Brokers-ը «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործընկեր կամ դուստր ձեռնարկությունը չէ։ Interactive Brokers-ը հաճախորդներին մատուցում է գործարքների կատարման և քլիրինգային ծառայություններ: Այստեղ ներկայացվող ոչ մի տեղեկատվություն չի կարող համարվել Interactive Brokers-ի կողմից որևէ արժեթուղթ կամ ֆինանսական գործիք գնելու, վաճառելու, պահելու կամ որևէ կոնկրետ ներդրումային ռազմավարության մեջ ներգրավվելու առաջարկություն: Interactive Brokers-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.interactivebrokers.com կայք։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 08.04.2026 11:34
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





