Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
«Բանդ ա Տիղեքս». ֆրանսիական հեծանվային երաժշտական ծրագիր՝ Հայաստանում
2022-06-10

Կոմիտասի «Կաքավիկը», հայկական ռիթմերն ու ֆրանսիական ժամանակակից արվեստը Երևանի կենտրոնում իր շուրջն է համախմբել մեծից փոքր՝ բոլորին․ Հայաստանում է «Բանդ ա Տիղեքս» կրկեսային շոու ծրագիրը։

Հունիսի 6-ից 12-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հրավերով և Ակբա բանկի բացառիկ գործընկերությամբ «Բանդ ա Տիղեքս» կրկեսային խումբը՝ յոթ ակրոբատներով, Երևանի փողոցներում ներկայացնում է հեծանվային երաժշտական շոու:

Ֆրանսիացի արտիստների ակրոբատիկ շոուն և հայ երաժիշտների՝ «Ուտոլա» խմբի կատարումները միաձուլում են հայ-ֆրանսիական մշակույթը և խորհրդանշում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը։

«Ֆրանսիայի դեսպանությունն աջակցում է Հայաստանում ֆրանսիական ժամանակակից արվեստի տարածմանը: Հանրային վայրերում հայ հանրությանը ներկայացնում ենք ֆրանսիական ժամանակակից մշակույթի նոր դրսևորումները: Այս ծրագրի իրականացման մեր գործընկերն Ակբա բանկն է, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի մշտական գործընկերն է և աջակցել է այս տարվա մեր մշակութային կարևոր ծրագրերից մեկի իրականացմանը»,- նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանԱնն Լույոն:

Արտիստները իրենց յուրահատուկ երաժշտական, պարային ու ակրոբատիկ կատարումներով դրական էմոցիաներ կպարգևեն նաև գյումրեցիներին, ուսումնական հաստատությունների և «Թումո» կենտրոնների սաներին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 03.10.2022 11:29
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am