Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը
2025-02-06

Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» (Long-Term Issuer Default Rating») «BB-» վարկանիշը, ինչպես նաև վերահաստատել բանկի կենսունակության վարկանիշը («bb-», Viability Rating)։

Ակբա բանկի՝ Fitch-ի կողմից վերահաստատված վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին (BB-) և գործակալության կողմից Հայաստանում տրամադրված ամենաբարձր վարկանիշն է։

Fitch-ի կողմից շնորհված վարկանիշը արտացոլում է բանկի ամուր ֆինանսական դիրքը, կապիտալի կայուն դիրքը և ակտիվների որակի բարելավումը: Բանկի կայուն հեռանկարն արտացոլում է մրցակցային դաշտում կողմնորոշվելու և Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու կարողությունը։

Fitch-ը շեշտել է, որ Ակբա բանկի ակտիվների որակը և ֆինանսական կայունությունը շարունակում են մնալ բարձր։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 12.02.2025 16:08