Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
FinnoWay Armenia-ում ներկայացվել է Ակբա բանկի դերը Հայաստանի թվային փոխակերպման գործընթացում
2025-11-14

Հայաստանում կազմակերպված ֆինանսական տեխնոլոգիաների համաժողովի՝ FinnoWay Armenia-ի շրջանակում ֆինանսական կառույցների, տեխնոլոգիական ընկերությունների և կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են հարկային վարչարարության թվայնացման և բիզնես գործընթացների թափանցիկության կարևորությունը։

Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան Սիմոնյանը համաժողովի ընթացքում կազմակերպված պանելային քննարկմանը խոսել է հանրային ծառայությունների թվայնացման գործընթացում Ակբա բանկի ակտիվ մասնակցության մասին։

«Մենք ստեղծում ենք թվային կամուրջ՝ մասնավոր և պետական հատվածների միջև։ Կառուցում ենք համակարգ, որտեղ հաջողում է թե՛ պետությունը, թե՛ մասնավոր հատվածը և թե՛ քաղաքացին։ Շատ կարևոր է պետության այն տեսլականը, որ ինչ-որ կետում հանրային բոլոր ծառայությունները պետք է թվայնացվեն։ Որպես բանկ, դա մեզ հնարավորություն կտա մեր հաճախորդներին մատուցել հավելյալ արժեք ունեցող ծառայություններ` ինտեգրելով նաև պետական ծառայությունները մեկ անվտանգ ու վստահելի պլատֆորմում»,- նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 14.11.2025 16:10
////