Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղվի միկրո, փոքր և միջին բիզնեսների աջակցմանը
2023-09-05

Ակբա բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության (ԵՄ) համագործակցությամբ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղվի Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ հատկապես գյուղական վայրերում ֆինանսավորման ավելի լայն հասանելիություն ստեղծելով միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ՝ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) երաշխիքային ծրագրի շրջանակում։

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շատ հորուստ փորձ ունենք. առաջին պայմանագիրը ստորագրել ենք դեռևս 2003 թվականին։ Այժմ կնքեցինք նոր պայմանագիր, որն ուղղված է փոքր և միջին բիզնեսի աջակցմանը, խթանմանը, ֆինանսավորմանը՝ հատկապես գյուղական վայրերում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից է, մեր առաջնային նպատակն է կենտրոնանալ մասնավոր հատվածի վրա: Նպատակ ունենք մեծ աջակցություն տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին և դա անելու լավ միջոց է Ակբա բանկի հետ համագործակցությունը: Պետք է նաև շեշտեմ Եվրոպական Միության աջակցությունը, քանի որ այս ծրագիրը հնարավոր չէր լինի առանց Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի աջակցության»,- նշել է ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը։

Ակբա բանկի և ՎԶԵԲ-ի համագործակցությունը մեկնարկել է 2003թ.-ին։

Ակբան Հայաստանի առաջատար բանկերից է, երկրի գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարն է, երկրում առաջատար է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ոլորտում։ Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 64 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:

ՎԶԵԲ-ը առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում: Բանկը մինչև օրս երկրում ներդրել է մոտ 2 միլիարդ եվրո՝ 206 նախագծերում։ ՎԶԵԲ-ն աջակցում է մասնավոր հատվածի զարգացմանը և կայուն, «կանաչ» տնտեսության անցմանը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 18.09.2023 10:50
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am