Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
25 մլն ԱՄՆ դոլար` մասնավոր հատվածին աջակցելու համար
2022-09-23

Ակբա բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցության արդյունքում 25 մլն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին ֆինանսավորելու միջոցով: Ֆինանսավորումը տրամադրվելու է և՛ ՀՀ դրամով, և՛ ԱՄՆ դոլարով:


Նշված միջոցներից շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլարն Ակբա բանկը ներգրավել է EU4Business-EBRD վարկային գծի ծրագրի շրջանակում, որի շնորհիվ բանկը տեղական ընկերություններին կօգնի դառնալ ավելի մրցունակ՝ իրենց ապրանքների և ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև «կանաչ» տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու միջոցով: EU4Business նախաձեռնության շրջանակում Եվրոպական միությունը նաև խրախուսական դրամաշնորհներ՝ քեշբեքեր և անվճար տեխնիկական աջակցություն կտրամադրի: Որպես 25 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսական փաթեթի մաս՝ 4 միլիոն ԱՄՆ դոլար էլ կտրամադրվի «Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրին, որը խթանում է կանանց մասնակցությունը բիզնեսում և աջակցություն է ստանում ԵՄ-ի կողմից: Ստորագրման արարողությանը մասնակցել է նաև Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։


«Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը համագործակցության հարուստ պատմություն ունեն: ՎԶԵԲ-ի հետ մեր ամուր համագործակցությունը սկսել ենք 2003 թվականից: Այժմ մենք 25 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման նոր պայմանագրեր ենք ստորագրում, որի մի մասը կրկին տեղական արժույթով է։ Այս միջոցներով Ակբա բանկը կֆինանսավորի հայաստանյան ՓՄՁ-ներին, բիզնեսը հնարավորություն կստանա ԵՄ չափանիշներին համապատասխան անհրաժեշտ տեխնոլոգիաներ և սարքավորումներ ներգրավել: Ծրագրի կարևոր է կոմպոնենտ է կանանց ձեռներեցության խթանումը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան:


«Հայաստանում Ակբա բանկը մեզ համար առանցքային գործընկեր է: Հպարտ ենք շուրջ քսան տարվա մեր համագործակցության համար: Ցանկանում ենք Հայաստանում նոր հնարավորություններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, կարևոր է աջակցել նաև կանանց կողմից կառավարվող ընկերություններին: Շարունակելու ենք աջակցել տնտեսության մասնավոր հատվածին և նպաստել Հայաստանի զարգացմանը: Համագործակցության համար շնորհակալ ենք նաև Եվրոպական միությանը, որն աջակցել է այս ֆինանսավորմանը: Այս ամենից բացի, ցանկանում եմ Ակբա բանկին շնորհավորել նաև տեղական շուկայում իր բաժնետոմսերի՝ առաջնային հրապարակային տեղաբաշխում իրականացնելու համար: Սա շատ կարևոր էր և՛ բանկի զարգացման, և՛ երկրի տնտեսության համար»,- նշել է ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն:


Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5200 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:


1992
թվականից սկսած ՎԶԵԲ-ը Հայաստանում 201 ծրագրում ներդրել է շուրջ 2 միլիարդ եվրո:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 30.09.2022 11:31