|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկն առաջինը Հայաստանում համագործակցություն է մեկնարկում ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ) հետ, որի արդյունքում 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) աջակցելու, տնտեսական աճը խթանելու համար։
Միջոցների առնվազն 50%-ը կտրամադրվի կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ ստեղծելով հատուկ հնարավորություններ վերջիններիս զարգացման համար։
«Առաջին անգամն է, որ ԶՖԿ-ն պայմանագիր է կնքում հայաստանյան կազմակերպության, մասնավորապես Ակբա բանկի հետ։ Ստացված ռեսուրսներն ուղղելու ենք մեր երկրի միկրո, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։ Հատուկ շեշտվելու է կանանց դերը այդ բիզնեսներում և ներգրավված միջոցների էական մասն ուղղվելու է կանանց ղեկավարությամբ իրականացվող բիզնեսների զարգացմանը։ Այս համագործակցությամբ մենք նպաստելու ենք ամբողջ Հայաստանում բիզնեսի շարունակական զարգացմանը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Այսօր նշում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կարևոր գործակցությունը: Ակբա բանկի հետ գործակցությունը մեր ընդհանուր արժեքների և Հայաստանում տնտեսական աճը խթանելու մասին է: Փոքր բիզնեսն ազատ շուկայի շարժիչ ուժն է, այն ստեղծում է աշխատատեղեր և հնարավորություններ համայնքների համար։ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան օգտագործում է իր գործիքները և լիազորությունները՝ ապահովելու ֆինանսավորման այնպիսի հասանելիություն, որը կօգնի զարգացնել հայկական բիզնեսները և առաջ մղել Հայաստանի տնտեսությունը»,- նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրեն Նիշա Բիսվալը։
«Սա ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի կողմից արված երբևէ ամենամեծ ներդրումն է Հայաստանում, որը ստանում է Ակբա բանկը: Կարծում եմ, սա կարևոր քայլ է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիության ընդլայնման համար: Այն հնարավորություն կտա տեղական բիզնեսներին աճել, իրականացնել նորարարություններ և նոր աշխատատեղեր ստեղծել»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Այս համագործակցությունը ոչ միայն աջակցում է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին, այլև ևս մեկ կարևոր քայլ է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների շարունակական խորացման ուղղությամբ։ Այս վարկային ծրագիրը կօգնի հայկական ձեռնարկություններին ընդլայնվել, զարգանալ և մրցունակ լինել թե՛ տեղի, և թե՛ միջազգային շուկաներում»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«Ակբա բանկը մեր բանկային համակարգի առաջատարներից մեկն է և երկար տարիներ ցուցաբերում է կայուն ֆինանսական ցուցանիշներ։ Բանկը ներդրել է լավագույն ստանդարտները հատկապես կորպորատիվ կառավարման ոլորտում և երկար տարիներ գտնվել է հայ գործարարների, գյուղատնտեսական ոլորտի և ՓՄՁ ոլորտի կողքին։ Ակբա բանկի փորձառու մասնագետները դարձել են այդ գործարար շրջանակի գործընկերներն ու խորհրդատուները, մեր գործարարների կողքին են իրենց նախաձեռնությունների սկզբից մինչև հաջող ավարտը»,- նշել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։