Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը կթողարկի Չինաստանի խոշորագույն UnionPay International-ի քարտեր
2023-11-21

Ակբա բանկը Հայաստանում կթողարկի Չինաստանի խոշորագույն՝ UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտեր։

Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը:

Քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։

UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի առավելություններն են.

  • Վճարումների և կանխիկացումների կատարում ամբողջ աշխարհում,
  • Վարկային գծի հնարավորություն,
  • Այլ վճարային համակարգի քարտին՝ որպես լրացուցիչ քարտ կցելու հնարավորություն,
  • Քարտի պատվիրման հնարավորություն՝ acba digital հարթակի միջոցով,
  • ՀՀ ամբողջ տարածքում քարտի ստացում՝ առաքման միջոցով։

UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է:


UnionPay International-ի քարտերով վճարումներ են կատարվում աշխարհի 181 երկրում, որոնցից շուրջ 80-ում նաև թողարկվում է UnionPay-ի քարտերը:


Այս պահին աշխարհում կա UnionPay-ի ավելի քան 200 միլիոն քարտապան։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 22.11.2023 14:48
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am