Loading...
Media image

Մեկնարկում է American Express CASHBACK QUEST աննախադեպ մրցույթը

18 տարին լրացած  ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր անձիք հնարավորություն  ունեն  մրցելու 150 000 ՀՀ դրամ արժողությամբ 10  դրամային մրցանակների և գլխավոր մրցանակի` 1 500 000 ՀՀ դրամի  համար:

 

 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը գրանցվել www.cashbackcard.am կայքում և դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` American Express Cashback Քարտ ստանալու համար: Մրցույթի բոլոր մասնակիցների համար American Express Cashback Քարտի առաջին տարվա սպասարկումը կլինի անվճար:

 

CASHBACK QUEST մրցույթը կմեկնարկի ս.թ. սեպտեմբեի 27-ին: Մեկնարկից մինչև հոկտեմբերի 17-ը մասնակիցներին տրվելու են մի շարք հետաքրքիր առաջադրանքներ և տարբեր ոլորտներին առնչվող ինտելեկտուալ հարցեր, որոնք կտեղադրվեն www.cashbackcard.am կայքում և հասանելի կլինեն միայն նախապես գրանցված մասնակիցների համար:

 

Յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար մասնակիցները կստանան համապատասխան միավորներ: Առավել քանակությամբ միավորներ կուտակած մասնակիցը կճանաչվի մրցույթի հաղթող և կարժանանա 1 500 000 ՀՀ դրամ արժողությամբ գլխավոր մրցանակին: Հաջորդ 10 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 150 000–ական ՀՀ դրամ:

 

Որքան շատ առաջադրանքներ կատարեք, այնքան մեծ կլինի հաղթանակի հավանականությունը:

 

Մանրամասների համար այցելեք www.cashbackcard.am կայք:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025