
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-02-12 13:49
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-02-12 13:49
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-02-12 13:49
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2026-02-12 13:49
վերջին թարմացումը 2026-02-12 13:49 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
«Շնորհակալություն կյանք նվիրելու համար». «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի այս կարգախոսով ոգեշնչված՝ Ակբա բանկի աշխատակիցները միացել են կամավոր արյունատվության ծրագրին։
Նախաձեռնությունը նպատակ ունի իրազեկել բոլորին կամավոր արյունատվությանը մասնակցելու կարևորության մասին։
Հայաստանում յուրաքանչյուր օր փոխներարկվում է միջինում 60 պարկ արյուն, ինչը թույլ է տալիս փրկել տասնյակ մարդկանց կյանքեր։ Արյան պահանջը տարեցտարի ավելանում է, զուգահեռ ավելանում է նաև արյան դոնորների պահանջը. համալրված արյան բանկ ունենալու համար չափազանց կարևոր է Հայաստանում դոնորական մշակույթի զարգացումը։
«Առողջապահական համակարգի համար շատ կարևոր է մշտապես ունենալ համալրված արյան պաշարներ, որպեսզի ոչ մի հիվանդ չտուժի արյան պաշար չլինելու պատճառով:
Այդ նպատակով կարևոր է, որ մեր հասարակության մեջ զարգանա այս մշակույթը։ Կամավոր անվարձահատույց դոնորությանը միացել են Ակբա բանկի աշխատակիցները։ Կցանկանայի, որ սա օրինակ ծառայեր պետական, մասնավոր, հասարակական կազմակերպությունների համար, որպեսզի բոլորը իրենց ակտիվ մասնակցությունն ունենան արյունատվության գործընթացին և մշտապես ունենանք համապատասխան քանակի արյան բաղադրամասեր»,- նշել է ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 12.02.2026 17:14
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





