
	| 
					 | 
			
																			USD																
																			EUR																
																			RUR																
																			GBP																
																			CHF																
																			GEL																
												վերջին թարմացումը 2025-11-04 14:54											
																			USD																
																			EUR																
																			RUR																
																			GBP																
																			CHF																
																			GEL																
												վերջին թարմացումը 2025-11-04 14:54											
																			USD																
																			EUR																
																			RUR																
																			GBP																
																			CHF																
																			GEL																
												վերջին թարմացումը 2025-11-04 14:54											
																			USD																
																			EUR																
																			RUR																
												վերջին թարմացումը 2025-11-04 14:54											
												վերջին թարմացումը 2025-11-04 14:54											Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձագետները, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների ղեկավար մասնագետները Հայաստանում մասնակցել են Black Swan Summit միջազգային համաժողովին և քննարկել, թե ինչպես կարող են տեխնոլոգիական արագ փոփոխությունները վերածվել նոր հնարավորությունների և տնտեսական առաջընթացի։
Միջոցառման ուշադրության կենտրոնում էին բլոկչեյնը, արհեստական բանականությունը, քվանտային տեխնոլոգիաները և կլիմայական նորարարությունները՝ որպես տնտեսական զարգացման նոր շարժիչ ուժեր։
Միջոցառման շրջանակում Ակբա բանկի  թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան Սիմոնյանը ներկայացրել է թվային ոլորտում Ակբա բանկի մոտեցումներն ու հաջողությունները։
«Ակբան, որպես Հայաստանի խոշոր բանկերից մեկը, յուրաքանչյուր օր բարելավում է իր թվային հարթակները՝ համալրվելով ոչ միայն ֆինանսական, այլև առօրյայի համար անհրաժեշտ ծառայություններով, որոնցից մարդիկ օգտվում են ամեն օր։ Մեր ավելի քան 600 հազար հաճախորդներին մենք տալիս ենք  անվտանգ միջավայր, որտեղ նրանք օգտվում են ինչպես բանկային, այնպես էլ ոչ բանկային ծառայություններից: Հայկական ֆինանսական շուկայում մենք թվային տեխնոլոգիաների կիրառությամբ առաջատար բանկերից մեկն ենք. բանկի բոլոր գործարքների մոտ 91%-ն այսօր իրականացվում է մեր թվային հարթակների միջոցով։ Վերջին տարիներին մենք զգալի առաջընթաց ենք գրանցել՝ 40%-ից հասնելով մինչև 91%-ի՝ այն պարագայում, երբ մեր գործարքների ծավալը քառապատկվել է»,- նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
					
					Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է  04.11.2025 15:13				
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





